Ռուսաստանին մեղադրել են ՆԱՏՕ-ի զինվորների հեռախոսները զանգվածաբար կոտրելու մեջ

ՆԱՏՕ-ի պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստանը կոտրում է դաշինքի զինծառայողների հեռախոսները: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Ըստ մասնագետների՝ հարձակումների նպատակն է՝ գնահատել բանակի մարտական հզորությունը, հետևել ռազմական գործություններին և դաշինքի զինվորներին վախեցնել անձնական տիրույթ ներխուժմամբ: Միևնույն ժամանակ, հարձակման փաստի կամ դրան Մոսկվայի մասնակցության կոնկրետ ապացույցներ չեն ներկայացվում:

The Wall Street Journal-ի տեղեկացմամբ՝ ցանցահենների զոհ են դառնում ՆԱՏՕ-ի զինվորները, ովքեր ծառայում են Լեհաստանի և Բալթյան երկրների սահմանների մոտ:

Ցանցահեններին հետաքրքրում են հեռախոսներում պահվող տեղեկությունը,

հասանելիությունը ֆեյսբուքյան օգտահաշիվներին, առանձին դեպքերում հանցագործները ջնջում են հեռախոսահամարները: Ռուսական կառավարությունը հերքում է իր կապը ցանցահենային ցանկացած գործունեության հետ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am