Նիկոլ ջան ապրես, մի մեծ դարդից էլ մեզ ազատեցիր. ՎԵՐՋԱՊԵՍ

Սեպտերմբերի 1-ից Արցախում գործելու են «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից սահմանված հեռախոսակապի նոր` իջեցված սակագներ, ինչը հաստատվել է հունիսի 8-ին, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ:

 

Օրերս արցախցի բժիշկներ՝ Տիգրան Պետրոսյանն ու Սևակ Ասլանյանը ֆեյսբուքում արշավ էին սկսել ՂՏ ընկերության մենաշնորհի դեմ, ինչը մեծ արձագանք է գտել հանրության մեջ:

 

«Հայաստանյան իրադարձությունների շունչը հասել է Արցախ: Ժողովրդի համբերության բաժակը լցվել է:

«Ղարաբաղ Տելեկոմը» մատուցում է անորակ կապ և ինտերնետ, որի դիմաց գանձում է աստղաբաշխական գումարներ: Եկեք միասին քայլ անենք և մերժենք ՂՏ մենաշնորհը՝ թալանը», – ֆեյսբուքում տեսանյութով դիմել է Տիգրան Պետրոսյանը:

 

Ընկերության տնօրեն  Կարեկին Օդաբաշյանը մայիսի 23-ին մամուլի ասուլիս էր հրավիրել և հայտարարել, որ շուտով կգործեն նոր սակագներ և որ ընկերությունը պատրաստվում է շուրջ 11 մլն եվրո լրացուցիչ ներդրումներ կատարել, որը նպաստելու է նաև 3G տեխնոլոգիաների զարգացմանը:

ազմաթիվ օգտատերեր իրենց էջերում գրառումներ արեցին՝ շնորհակալություն այտնելով Փաշինյանից, քանի որ այդ խնդիրը մի մեծ բեռ էր արձել ժողովրդի համար ու տարիներ շարունակ չէր լուծվու:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Նիկոլ ջան ապրես, մի մեծ դարդից էլ մեզ ազատեցիր. ՎԵՐՋԱՊԵՍ