ՀՀԿ-ն հայհոյեց հայ ժողովրդին. Անբարոյականության վերջին սահմանը.

Lragir.am-ը գրում է.

ՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը կարծում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութը ոչ թե ՀՀԿ-ի խարանն է, այլ ամբողջ ժողովրդինը։

«Դա մեր ամբողջ ժողովրդի ու բոլոր կուսակցությունների խարանն է, բոլորի համար անսպասելի երեւույթ է, ու պիտի սպասենք, տեսնենք իրավապահ համակարգն ինչ բնորոշում կտա։ Մանվել Գրիգորյանը, փաստորեն, հերոսի կոչում ուներ, եթե մարդը պատերազմի ժամանակ նման կոչում է ստացել ու ցանկացել է պատգամավոր դառնալ, ՀՀԿ ցուցակով  դարձել է պատգամավոր։ Մի մտածեք, որ այսօր Ձեզ հետ խոսում եմ ու վաղը Ձեր մեջ վատ բան տեսնեմ, ուրեմն՝ ես եմ մեղավոր, այդ Դուք եք մեղավոր», news.am-ի հետ զրույցում ասել է Գալուստ Սահակյանը։

 

 

ՀՀԿ-ի մոտ իր երկարամյա իշխանության տարիներին երկու բան է լավ ստացվել՝ հակապետական գործունեությունը՝ երկրի շահերի հանձնումն ու կոռուպցիան, եւ դեմագոգիան, ընդ որում՝ նույնիսկ այդ դեմագոգիան գրպանահատի մակարդակից չի անցել, եւ դա բնական է՝ այդ կուսակցությունը մանր ու մեծ գրպանահատների կուսակցություն է:

Հիմա ՀՀԿ-ն ուրանում է գեներալ Մանվելին, թեեւ հրաշալի տեղյակ էր նրա յուրաքանչյուր քայլից, եւ որպեսզի այդ ուրացումը համոզիչ հնչի, օգտագործվում է գողերին բնորոշ հնարքը՝ սուխոյ ատկազը՝ Մանվելը կապ չունի ՀՀԿ հետ: Հիմա Գալուստն իրեն բնորոշ տափակաբանությամբ մեղքը տարածում է նաեւ հայ ժողովրդի վրա, ինչպես այլ դեպքերում:

Գեներալ Մանվելը հայ ժողովրդի խարանը չէ, այլ հենց ՀՀԿ-ի, քանի որ Մանվելն ու ՀՀԿ-ն կապ չունեն հայ ժողովրդի հետ, նրանք ըստ էության պայքարել են հայ ժողովրդի դեմ:

 

 

Իհարկե, ՀՀԿ-ն հետո է միացել այդ պայքարին, երբ այդ կուսակցությունը ծախվեց նախ ռազմական օլիգարխիային, հետո քրեա-օլիգարխիային, դառնալով դրանց քաղաքական ցուցանակը եւ պետական հանցագործությունների «հիմնավորողը»:

Իսկ հայ ժողովուրդը թե Ղարաբաղյան առաջին պատերազմում, թե ապրիլյան պատերազմին ցույց տվեց, թե ինչերի է ընդունակ, ընդ որում՝ երկու ճակատով՝ արտաքին թշնամու եւ ներքին թշնամու՝ մանվելների ու ՀՀԿ-ի իշխանության դեմ, որը գործում էր թիկունքից: Հիմա հայ ժողովուրդը մաքրում է իր թիկունքը կեղտից:

Ժողովուրդը ծնում է իր հերոսներին, իսկ իշխանության ստեղծել է այն, ինչը համահունչ է եղել իր նպատակներին ու ծրագրերին:

Սա է ողջ իրականությունը, եւ լիակատար բարոյազուրկ պետք է լինել՝ նման բաներ ասելու համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.