Կարեն Կարապետյանը հրաժարվել է ՀՀԿ-ից. Ուշագրավ մանրամասներ...

ArmLur.am-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀԿ Գործադիր մարմնի վերջին նիստից:Մասնավորապես, ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ հինգշաբթի օրը կայացած նիստի ժամանակ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից, եւ նրա այդ հայտարարությունն ընդունվել է ի գիտությւուն: 
 

Չի բացառվում նաեւ, որ առաջիկայում հայտնի դառնա նաեւ նրա` առհասարակ ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին: Հավելենք, որ այդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հարցերին ոչ ոք այդպես էլ չպատասխանեց. բոլորը, խուսափելով հարցերից, հեռացան: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն, ըստ էության, պարտադրված դարձավ կուսակցական, քանի որ ստանձնել էր ՀՀ վարչապետի պաշտոնը: Նշենք, որ նա կուսակցությանն անդամագրվելու դիմում էր ներկայացրել 2016 թվականի նոյեմբերի 24-ին: 


 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.