Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում.

Operativ.am -ը Գրում է.

 

Օրեր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ: Սակայն Operativ.am-ին ուշագրավ փաստեր են հայտնի դարձել: 

Operativ.am-ի ինֆորմացիայով՝ Բագրատաշենի անցակետում Սուրիկ խաչատրյանին թույլ չեն տվել, որ հատի սահմանը, ինչից հետո վերջինս զանգահարել է իր փաստաբանին, խնդիրը հարթելու և ընտանիքի հետ մեկնելու համար:

 

 

Սակայն անցակետում հայտնել են, որ հիմանվոր պատճառներ կան Սուրիկ Խաչատրյանին երկրից դուրս չթողնելու համար:

Ինչից հետո Խաչատրյանների ընտանիքը մեկնել է, իսկ Սուրիկ Խաչատրյանը վերադարձել է Երևան:  ԱԱԾ-ի կողմից տեղի ունեցող բացահայտումների ֆոնին, հնարավոր է, որ Սուրիկ Խաչատրյանը ևս հայտնվել է իրավապահների տեսադաշտում և առաջիկայում նրա մասով էլ ուշագրավ բացահայտումներ կլինեն: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.