Մանվելի կինը փորձել է 2 մեքենա տուշոնկա թաքցնել. 6-րդ վարչության աշխատակիցները կանխել են

Armtimes.com- ը Գրում է.

Մեր տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով, երեկ ոստիկանները երկու մեքենա են տեղափոխել 6-րդ վարչություն, որոնք բեռնված են եղել մսի պահածոներով (տուշոնկաներ):

Նույն այդ տեղեկություններով, մինչ դա, Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, էլ աշխատակիցներին ասել, էր դրանք ԵԿՄ շենքից տեղափոխեն հեռու,

արդյունքում Երեւան քաղաքում դրանք հայտնաբերվել են:

Նշենք, որ բազմաթիվ արկղերով մսի պահածո, խտացրած կաթ եւ այլ ապրանքներ հայտնաբերվել է նաեւ Մանվել Գրիգորյանի առանձնատանը եւ ամառանոցում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.