Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվում է նրան իրավաբանական օգնություն ցույց տալուց

Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը հրաժարվում է նրան իրավաբանական օգնություն ցույց տալուց։

Հրանտ Անանյանը Facebook-յան իր էջում գրել է.

«Երեկ վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, 

անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։

Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ.Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ.Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.