Գեներալ Մանվելը, Դոն Պիպոն ու մյուսները պետք է հասկանան, որ նախկին Հայաստանի դուռը փակվելու է. Դավիթ Սանասարյան

armlur.am-ը Գրում է.

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի եւ Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի ձերբակալություններին: Սանասարյանը մասնավորապես գրել է. «ԱԱԾ գործողությունները պետք է դիտարկել օրինականության հաստատման, կրիմինալի և ամենաթողության ջախջախման տեսանկյունից։ 
 

Գեներալ Մանվելը, Դոն Պիպոն ու մյուսները պետք է հասկանան, որ նախկին Հայաստանի դուռը փակվելու է ու եթե կա հեղինակություն, ապա միայն ու միայն ՀՀ օրինապաշտ քաղաքացին է, մնացած բոլոր հեղինակությունների դարաշրջանի դռները պետք է անվերադարձ փակենք»: Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն ու քրեական հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը: 


 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.