«Չի կարելի սրել, սադրել, հասցնել Մարտի 1-ին». Էջմիածնի քաղաքապետը կրկնում է Սերժ Սարգսյանի՞ն

 

Էջմիածին քաղաքի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ում հրաժարականի պահանջով վերջին օրերին քաղաքում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, գտնում է՝ այն խնդիրները, որոնք բարձրացվում են քաղաքացիների կողմից, դրանց ուղիղ հասցեատերն ինքը չէ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կ. Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ բողոքի ակցիաներն ուղղորդված են։

Նա նշեց, որ «ուղիղ» ընտրված քաղաքապետ է, ու ավագանին չի կարող անվստահություն հայտնել քաղաքապետին.

«Տարիներ շարունակ իմ ընդդիմախոսները հնչեցնում են մեղադրանքներ, որոնք իմ լիազորությունների սահմանում  չեն։ Մեղադրանքների մեծ մասը հնչում են իրականում լիազորություններիցս դուրս գտնվող խնդիրների մասին. հիվանդանոցը լավը չէ, դպրոցը նորոգված չէ, անգամ մեղադրանքներ են հնչում իրենց աչքով տեսած նորոգված մանկապարտեզի վերաբերյալ։

Հիմա եթե ես փորձեմ հակառակ մեղադրանքներ հնչեցնել, կստացվի, որ ես եմ սադրում։ Ի՞նչ եմ առաջարկում։ Մեր քաղաքում արդեն երկար տարիներ տեղադրված է հաշտության նստարան։ Պարոն Արթուր Թումանյան, պարոն Հակոբ Հակոբյան, պարոն Աբգարյան, Ստեփան Աբգարյան, դուք էջմիածնեցիներ եք։ Խնդրեմ, եկեք՝ հաշտության նստարանին նստենք, սա հոգևոր կենտրոն է, չի կարելի սրել, սադրել, հասցնել Մարտի 1-ին, չի կարելի երկու կողմից էլ»։

գրում է 168.am-ը:

 

 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.