Սաուդյան Արաբիան ռուսական C-400 «Տրիումֆ» համակարգեր գնելու ...

Սաուդյան Արաբիան ցանկություն է հայտնել գնելու ռուսական C-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը: Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել-Ազիզ Ալ Սաուդն այցով Մոսկվայում է:

Ռուսական կողմը այդ զենքի արտադրության և պահպանման տեխնոլոգիան կփոխանցի Սաուդյան Արաբիա, բայց գործարքի իրականացման ժամկետը չի նշվում, հայտնում է Reuters-ը:

 

Այսօր պայմանագրի ստորագրում նախատեսված չէ, բայց եթե ՌԴ նախագահի և Սաուդյան Արաբիայի թագավորի հանդիպման արդյունքներով անհրաժեշտ

պայմանավորվածություններ ձեռք բերվեն, կարող են նախապայմանագրային բանակցություններ սկսվել, հայտնել են թերթի աղբյուրները:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am