Hraparak.am-ը գրում է.
Քիչ առաջ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամեր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում իսկական ծեծկռտուք տեղի ունեցավ հոգևորականների մասնակցությամբ։
Կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնադրման արարողություն անցկացրեց և երբ լքում էր եկեղեցին, նրա հրաժարականը պահանջողները՝ Հայր Կորյունի գլխավորությամբ կաթողիկոսին նվիրված շարական երգեցին, հետո սկսեցին բղավել «Գարեգին, հեռացիր»։
Կաթողիկոսին պաշտպանողներն էլ,ի պատասխան վանկարկում էին՝ «վեհափառ, վեհափառ»։ Սրան հաջորդեց քաշքշուկ, հետո նաև ծեծկռտուք։
Ոստիկանությունը նույնպես միջամտեց, նույնիսկ մարմնական վնասվածքներ ստացողներ եղան։
Բախման ամենաթեժ պահին, երբ կաթողիկոսը դուրս էր գալիս եկեղեցուց, նրա հրաժարականը պահանջողները շրջապատել էին վեհափառին ուղեկցող հոգևորականներին։
Կաթողիկոսը մի կերպ կարողացավ հեռանալ, սակայն նրա հեռանալուց հետո էլ վիճակը չհանդարտվցեց։ Ծեծկռտուքը շարունակվեց արդեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոմավառության սրահի դիմաց։ Մի քանի հոգևորականների ներկայությամբ երկու «ճամբարների» ներկայացուցիչները սկսեցին քաշքշել ու հարվածել իրար, հոգևորականներն էլ մեկ բաժանում, մեկ հրում, մեկ քաշքշում էին «տաքարյուն հավատացյալներին»։
Տեսանյութերը՝