«Սաստիկ ցնցված եմ այդ լուրով». Սերժ Թանկյան

 

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ խոսելով իր ընկերոջ՝ CNN-ի հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդենի մահվանմասին.

«Սաստիկ ցնցված եմ Էնթոնի Բուրդենի մահվան լուրով: Մենք կորցրեցինք կյանքի, մշակույթի, խոհարարության արվեստի, ճշմարտության դեսպանին: Պատիվ եմ ունեցել նրա հետ ժամանակ անցկացնել»:

 

Ամերիկյան CNN հեռուստաալիքի հայտնի հաղորդավար, շեֆ խոհարար, գրող Էնթոնի Բուրդենը, ով անցած ամիս հաղորդաշար էր պատրաստել Հայաստանի և Արցախի մասին, ինքնասպան է եղել:

Նա 61 տարեկան էր:

CNN-ի հաղորդմամբ՝ նրան մահացած են գտել Ֆրանսիայում հյուրանոցային համարում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա ինքնասպան է եղել:

Հյուրանոցային համարում հաղորդավարի դին հայտնաբերել է նրա ընկերը՝ ֆրանսիացի ռեփեր Էրիկ Ռիփերը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

«Սաստիկ ցնցված եմ այդ լուրով». Սերժ Թանկյան«Սաստիկ ցնցված եմ այդ լուրով». Սերժ Թանկյան