Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց։Նա նիստերի դահլիճից ազատ արձակվեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 8-ին, քննվում է «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Միջնորդությունը ներկայացրել է նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը։
Դատավոր Արշակ Վարդանյանը պահանջել է անձնական երաշխավորություն ներկայացրած պատգամավորների ներկայությունը դատական նիստին։
Ավելի ուշ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը ներկայացան դատարան եւ հայտնեցին, որ երաշխավորում են Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու հարցում:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը եւ Հայկ Կոնջորյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Ավելի ուշ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորներ նույնպես անձնական երաշխավորություն են ներկայացրել Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար:
Դատարանը չառարկեց ներկայացված միջնորդությանը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, ապա որոշվեց պատգամավորների անձնական երաշխավորությամբ նրան դատական դահլիճից ազատ արձակել: Շատ օգտատերերի կարծիքով՝ դատարանի այսօրվա՝որոշումն, ամենալավ լուրն էր, ինչը հրաշքի է նմանվում: