«Նվարդը մեր Քյարամ Սլոյանի մայրն է։ Երկու օր առաջ եկավ Եռաբլուր, իր ձեռքերով հողը փորեց ու…»

Ֆեյսբուքի օգտատերերից մեկը` Նելլի Շուշի Մարտիրոսյանը հուզիչ գրառում է կատարել` տեղեկացնելով, որ օրերս Քյարամ Սլոյանի մայրն այցելել է Եռաբլուր:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հերոսածին մայր մի ողջ ազգ գլուխ է խոնարհում քո առաջ, Նվարդ ջան։ Նվարդը մեր Քյարամ Սլոյանի մայրն է։ Երկու օր առաջ եկավ Եռաբլուր, իր ձեռքերով հողը փորեց ու ծաղիկներ տնկեց։

Այդ ձեռքերով Նվարդը մի օր Քյարամի բարուրն է գրկել ու օրօր ասել։ Նկարում Նվարդն իր որդու հրամանատարի` Արմենակ Ուրֆանյանի շիրիմի մոտ է։ Արմենակ Ուրֆանյանի հրամանատարության ներքո` Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանն անհավանական մարտ վարեցին թշնամու դեմ։ Հավերժ շնորհակալ ենք ձեզնից, տղե՛րք ջան` Արմենակ ջան, Քյարամ ջան, Անդրանիկ ջան, Ռոբերտ ջան։ Հավերժ շնորհակալ ենք ձեզնից հերոսածին մայրեր։ Անսպառ ուժ և համբերություն ձեզ»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

«Նվարդը մեր Քյարամ Սլոյանի մայրն է։ Երկու օր առաջ եկավ Եռաբլուր, իր ձեռքերով հողը փորեց ու…»