Փաշինյանը հասավ իր նպատակին. Ազգային ժողովի որոշումը.

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 6-ին ընդունեց կառավարության ծրագիրը։

Ծրագրին կողմ են քվեարկել 62 պատգամավորներ, դեմ՝ 39 պատգամավորներ:Նշենք, որ ԱԺ-ն այսօր առավոտից քննարկում էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագիրը։Քննարկումներն ընթանում էին բավական բուռն, ՀՀԿ-ական պատգամավորները առիթը բաց չէին թողնում այն քննադատելու։

Նույնիսկ միջադեպ գրանցվեց պատգամավորների միջեւ։Այդուհանդերձ, ՀՀԿ-ականները հայտարարել էին, թե կուսակցության քաղաքական թեւը դեմ կքվեարկի ծրագրին։ԱԺ «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները եւ մի շարք պատգամավորներ կողմ են քվեարկել ծրագրին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.