hraparak.am -ը Գրում է.
Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում «Նոր հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները Գայանե վանքի վանահայր Հայր Կորյունի և Տեր Արմեն քահանայի գլխավորությամբ ակցիա անցկացրին՝ պահանջելով կաթողիկոս Գարեգի Բ-ի հրաժարականը։
«Հրապարակի» այն հարցին, թե պայքարը միայն Գարեգին Բ անձի՞ դեմ է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ շարժումը իրենց իսկ կողմից կապվում է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իրենց պայքարը անձի դեմ չէ, այլ համակարգի, Հայր Կորյունը պատասխանեց, որ կլինեն մարդիկ, ովքեր պետք է հեռանան, սակայն անուններ չտվեց։
Իսկ հստակեցնող հարցին, թե Նավասարդ Կճոյանը այդ մարդկանց շարքո՞ւմ է, Հայր Կորյունը նույնպես չցանկացավ պատասխանել։
Հայր Կորյունին նաև հարցրինք, թե ի՞նչ վերաբերմունք է ունենալու եկեղեցին այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ, եթե կաթողիկոսը հրաժարական տա, քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանը բոլոր քաղաքացիներինն է՝ անկախ իրենց կրոնական և այլ կողմնորոշումներից։ Հայր Կորյունը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ ցանկացած մարդ ազատ է, բայց դա չի նշանակում, որ պետք է թույլ տան՝ ինչ-որ կրոններ կամ «աղանդավորական շարժումներ» իրենց դիրքերը ամրապնդեն։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կորյուն Սիմոնյան