Hayacq.com- ը Գրում է.
Համաժողովրդական շարժման օրերին բոլոր այն քաղաքացիները, որոնք բռնություններ են գործադրել ընդդիմության հրավիրված հանրահավաքների մասնակիցներին այժմ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Օրերս նման մի գործով ձերբակալվեց անգամ Մասիսի քաղապետը:
Հետաքրքիր է, որ իրավապահ մարմինները մինչ այս պահը չեն հայտարարել, արդյո՞ք քրեական գործ հարուցել են և արդյո՞ք այդ գործերով որպես կասկածյալներ անցնում են ԱԺ
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը և ԱԺ գործող պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որոնք համաժողովրդական շարժման օրերին բռնություններ են կիրառել ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ:
Սամվել Ալեքսանյանն ու Առաքել Մովսիսյանը անձամբ են մասնակցել քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառմանը ու իրենք անձամբ են բռնություն կիրառել քաղաքացիների նկատմամբ: Ու այս դեպքում իրավապահ մարմինները հենց այս գործիչներին պետք է պատասխանատվության կանչեն: Հատկապես այն դեպքում, երբ երկուսի դեպքում էլ իրենց կողմից կատարված ոչ օրինական գործողությունը ֆիքսված է և համացանցում կա տեսնյութի տեսքով:
Մանրամասները Տեսանյութում ՝