Սամվել Ալեքսանյանը լքեց ՀՀԿ խմբակցությունը: ՀՀԿ-ն կորցրեց մեծամասնությունը.

Lragir.am -ը Գրում է.

Սամվել Ալեքսանյանը դուրս է եկել ԱԺ ՀՀԿ խմբակցությունից: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը, չցանկանալով անդրադառնալ իր որոշման պատճառներին:

ՀՀԿ 58 հոգանոց խմբակցությունից մնացել են 52 պատգամավոր: Այսպիսով ՀՀԿ-ն զրկվեց ԱԺ-ում մեծամասնությունից:

Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀԿ խմբակցությունը լքել էին Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը եւ Արտակ Սարգսյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.