Պուտինին կոչ են արել պատժել Ջիգարխանյանին

Դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցըմբալյուկի կողմնակիցները կոչով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ գրում է news.rambler.ru-ն:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ մի խումբ կանայք Պուտինին խնդրել են պատժել դերասանին: «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ է ժողովրդական արտիստներին թույլատրված վիրավորել և նվաստացնել մարդկանց»,- այս հարցից է սկսվում նախագահին ուղղված նամակը: Այնուհետև նրանք իրենց վրդովմունքն են հայտնում, որ ոչ ոք Ջիգարխանյանից պատասխան չի պահանջում իր պահվածքի համար:

Նրանց կարծիքով՝ կարելի էր Ջիգարխանյանին կանչել Մոսկվայի Մշակույթի վարչություն և հետաքրքրվել, թե ինչու է դերասանն իր անձնական կյանքը հանրային քննարկման դնում: Նամակի հեղինակները նաև վրդովված են, թե ինչու է տարեց և առողջական վատ վիճակում գտնվող Ջիգարխանյանը մինչև հիմա շարունակում ղեկավարել թատրոնը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Պուտինին կոչ են արել պատժել ՋիգարխանյանինՊուտինին կոչ են արել պատժել Ջիգարխանյանին