Lragir.am-ը Գրում է.
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի Հայաստանի Երիտասարդական հիմնադրամում աուդիտ կիրականացվի: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Սա տաօրինակ դեպք է, որ որևէ հիմնադրամի տնօրեն կարող է մեկ օրում 326 մլն դրամ հենց այնպես ստորագրել, որպես փոխառություն վերցնել, և հիմնադրամում երկու ամիս հետո հայտնաբերեն, որ նման մեծ գումար է հաշվեհամարից անհետացել: Սա իրավապահ մարմիները հիմա քննում են, բայց նախատեսում ենք անցկացնել հիմնադրամի խորհրդի նիստը, որտեղ կնախաձեռնվի հինադրամի աուդիտ:
Այս հիմնադրամը շուրջ երկու տասնամյակ եղել է ՀՀԿ մեջ երիտասարդների ներգրավման կաևորագույն օղակներից մեկը: Եվ որ ամենակարևորն է, չգիտեմ ինչ պայմանավորվածության արդյունքում համալսարանները հարյուրավոր միլիոն դրամներ են փոխանցել այդ հիմնադրամին»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ օրինակ՝ Երևանի պետական համալսարանը պետք է այս տարի 130 մլն դրամ փոխանցեր հիմնադրամին:
«Ժամանակին ասում էին՝ Ռոբերտ Քոչարյանը մեզ ասել է՝ ձեր բյուջեի 2 տոկոսը տվեք և ազատվեք ավելացված արժեքի հարկից: Բայց հիմա բուհերը ավելացված արժեքի հարկ չեն վճարում, բայց շարունակում էին այդ գումարները վճարել: Հիմա հարյուրավոր միլիոն դրամներ մնում են բուհերին:
Դուք պատկերացնո՞ւմ եք, տասնքանի տարի բուհերն այդ գումարները կարող էին արդյունավետ օգտագործել”,- հավելեց նախարարը:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ որպես դասախոս՝ առաջարկով հանդես էր եկել, որպեսզի այդ գումարները մնային բուհում, եթե ուղղվելու են կրաթոշակներին, բուհերից կարող էին ուղղվել:
«Չէ, դա պետք էր այն բանի համար, որ ուսանողը գնար համապատասխան «ընդունելությունը» ստանար ու այդ գումարը կրթաթոշակի տեսքով ստանար, ցուցակագրվեր՝ հետագայում ինչ-ինչ քաղաքական նպատակով օգտագործվելու համար: Հիմա սա կդադարի”, ասաց նա: