ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը բաժանվել է ամուսնուց: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ, ընկերներ, ցավով հայտնում եմ, որ 24 տարի համատեղ կյանքից հետո իմ և Կոնրադի ճանապարհները բաժանվեցին:
Որքան էլ որ նա հայերեն խոսել, գրել, կարդալ սովորեց, այնուամենայնիվ՝ մնաց ինձ օտար: Իսկ օտարի հետ չեն ծերանում… Բաժանումը սրտի բաց վիրահատություն է առանց անեսթեզիայի… խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը և խուսափել ավելորդ հարցադրումներից:
Ավելացնելու ոչինչ չունեմ…
Հարգանքով և սիրով, Ձեր՝ Հասմիկ»,- գրել է նա և հրապարակել հետևյալ լուսանկարը.
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am