9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը վաղն ազատ կարձակվի.

Armtimes.com-ը գրում է. 

Մեր տեղեկություններով, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը վաղն ազատ կարձակվի:

Տեղեկացանք, որ Կյուրեղյանին այսօր Արմավիր ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ նրա պատժի կրման կիսափակ ռեժիմը բաց տիպի ռեժիմով փոխարինելու պատճառով:

Հիշեցնենք, որ բաց տիպի ՔԿՀ-ի դատապարտյալը կարող է առավոտյան 08:00-ին գնալ աշխատանքի եւ երեկոյան 20:00-ին վերադառնալ ՔԿՀ:

2014 թվականի հունիսի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ պետք է մեկնարկեր Շանթ Հարությունյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստերը,

Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր կայանած ավտոմեքենաներից մեկի տանիքին ու օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել, որից անմիջապես հետո ձերբակալվել էր ոստիկանների կողմից ու տեղափոխվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Խիստ պատժի արժանացած Հայկ Կյուրեղյանը տուժող ճանաչված 5 ոստիկաններից միայն մեկին է պատճառել թեթև մարմնական վնասվածք, մյուս 4-ի առողջությանը, ըստ մեղադրականի, պատճառվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ ոտքի չկանգնելու և մեջքով դեպի դատարանը շրջվելու համար ամբաստանյալը, ինչպես նախորդ դատական նիստերի մեծ մասի դեպքում, այսօր էլ հեռացվեց դահլիճից՝ զրկվելով անգամ սեփական վճիռը լսելու հնարավորությունից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը վաղն ազատ կարձակվի.