Ով է՝ Մասիսի քաղաքապետին բաց թողած դատավորը, և որքան ունեցվածք ունի.

Մինչ 31-ամյա դատավորին անդրադառնալը, հիշենք թե ինչ էր նրա մասին գրել  Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում.

Բազմաթիվ անմեղների կալանավորած դատարանը, իր աշխարհահռչակ դատավոր Տաթոյի որոշմամբ (ավազանի անունով՝ Տաթեւիկ Գրիգորյան), 8 սերժաբարո պատգամավորի երաշխավորությամբ, խաղաղ ցուցարար ծեծած ու գուցե ծեծը կազմակերպած Մասսի քաղաքապետին չկալանավորեց, երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակեց դատարանից:

Ախպերությունը ցնծում է: Արդարություն պահանջողները կատաղած են: Սա նշանակում է, որ դատավորը պիտի սիկտիր էղնի դատավորի կարգավիճակից ու դատվի, մնացածը՝ իր ճաշակով: Ինձ կարիք չկա բացատրելու, որ կալանքը պատիժ չէ, այլ ընդամենը խափանման միջոց:

Կալանքը նման արարքի դեպքում, երբ տուժողներ ու վկաներ կան, միջոց է նրանց վրա չազդելու համար:

Սա նշանակում է, որ դատարանը պաշտպանում ու հովանավորում է քաղաքացիների նկատմամբ անմարդկային վերաբերվունքը, որ դատարանը չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, թե ինչ ջուր է եռում արդեն երկու ամիս, ու թե ինչ է, լինում, երբ սայթաքում են եռացող կաթսայի պռնկին:

Սա նշանակում է, որ եթե դատավորին կամ իր եղբորը կամ հորը մի քանի այլ քաղաքապետեր ու տեղակալներ քաշեն ծեծեն, չեն կալանավորվելու, հետո էլ ասելու են, որ քրֆեց, վիդեոյում չի երեւում, չդիմացա ծեծեցի:

Սա նշանակում է, որ Մասսի քաղաքապետին մի քանի այլ քաղաքապետեր քաշեն ծեծեն, էլի չեն կալանավորվելու:

Բոլոր նրանք, ովքեր կարող են օրենքով դատավորին պաշտոնանկելու գործընթաց գործի գցել պիտի անեն այդ: Առանց հապաղելու: Էս հեղափոխությունը նոր է սկսվում: Շատ եք հաբռգած այ ագառդիոններ:

Բոլոր կեղծավոր, ծախու դատավորները պիտի հեռացվեն համակարգից: Լրագրողներ, հիմա դայաղվեք Մասսի քաղաքապետին, թող պատմի, թե ինչու էր ջահելներին ծեծում էդ երկու դիպլոմով չագուջը: Ասեք, որ ամեն չակուջի համար կվալտ կա կանխատեսած, Տաթոները իրեն փրկել չեն կարողանա:

Փաստաբաններին՝ շնորհավոր, ինչ տխուր ստացվեց: Ինձ մի պատմեք, թե փաստաբանությունը բժշկության պես գործ է, պիտի օգնեն մարդուն: Գիտեմ, ուղղակի, ասի զգուշացնեմ, որ երբ կծեծեն փաստաբանին սրա պես չակուջները, կգնաք կմիջնորդեք որ ոչ թե կալանավորեն, այլ ստորագրությամբ բաց թողնեն, էր էլի ծեծեն:

Պաչում եմ …ՀԳ. Ես էլ եմ ստորագրությամբ ազատ, բայց մեղադրյալ, սա էլ … Իսկ ով է Ով է Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով երիտասարդ դատավորը և որքան ունեցվածք ունի….

 

Ինչպես մանրամասնում է armlur.am -ը  Երեկ մեկնարկեց Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը: Նիստը նախագահող դատավորը 30-ամյա Տաթևիկ Գրիգորյանն է, ում արտառոց ունեցվածքին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Չնայած Տաթևիկ Գրիգորյանը հանդիսանում է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատավոր, սակայն երեկ նախագահում էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող գործը: Նշենք, որ նման ընտրությունը պայմանավորված է նիստի` արտագնա լինելով և դահլիճային պայմաններով: 30-ամյա դատավորն անցած տարի 600 հազար դրամով գնել է Mercedes-Benz 230 մակնիշի ավտոմեքենա: Այստեղ կասկածելին հենց  600 հազար դրամանոց մեքենան է, որը հազիվ թե շահագործման ենթակա լինի, կամ էլ դատավորը պարզապես ցածր գին է ներկայացրել: Նրա դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ և 12 հազար դոլար: 

Իսկ որպես եկամուտ` դատավորը հայտարարագրել է իր աշխատավարձը` ամսական 520 հազար դրամ: Ի դեպ, Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ ո՛չ բնակարան ունի եւ ո՛չ էլ շարժական գույք, բայց հետո աշխատանքի ընթացքում ձեռք է բերել 600 հազար դրամանոց մեքենան: Տ. Գրիգորյանի անունը կարող էր հասարակության ուշադրությանը չարժանանար, եթե նա չստանձներ Սէֆիլյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործը: Նշենք, որ նա Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել 2015 թվականի փետրվարի 24-ին: 

Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դիմել է  դատավորների խորհուրդ` հայտնելով, որի իր անուն-ազգանունը հանեն դատական գործերը բաշխելու ցանկից: ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանն էլ բավարարել է դատավորի դիմումը: 

Ահա տեսեք Տեսանյութում թե ում են բաց թողել.
 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Ով է՝ Մասիսի քաղաքապետին բաց թողած դատավորը, և որքան ունեցվածք ունի.Ով է՝ Մասիսի քաղաքապետին բաց թողած դատավորը, և որքան ունեցվածք ունի.Ով է՝ Մասիսի քաղաքապետին բաց թողած դատավորը, և որքան ունեցվածք ունի.