Տարեց Կնոջ հուզիչ Բաց Նամակը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին. (Ֆոտո)

newshay.ru -ի խմբագրություն է դիմել Փաստաբան Լամարա Քոչարյանը 80-ամյա Ելենա Անանյանի խնդրանքով: Լամարա Քոչարյանը լինելով Ելենա Անանյանի փաստաբանը անշահախնդիր ոչ միայն դատական ատյաններում՝ և օգնել և օգնում է նրան և դիմել է մեզ:

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

80-ին մոտ թոշակառու  ծեր,  անաշխատունակ  ՙ 3-րդ  խմբի  հաշմանդամ  Ելենա Ավետիսի Անանյանից .

Հարգելի և շատ սիրելի  վարչապետ Նիկոլ Փաշինյան

 Հաշվի առնելով այն հանգամանքը , որ վերջապես ինձ լսող կլինի ու հաստատ համոզված եմ , որ  որպես ծեր կին իմ ծերությունը կանցկացնեմ տարիներ շարունակ ստեղծած   իմ  բնակարանում ,որ արդեն երեք տարուց ավել է գտնվում եմ դրսում ,անօթևան ,գիշերել եմ նույնիսկ գերեզմանոցում,որի հետևանքով հիվանդացա ու վիրահատվեցի հեռացնելով լեղապարկս, այս ամենը իմ որդեգրած որդու գործողությունների հետևանքով , որ դուռը փակելով ինձ վրա ,թողել է ինձ դրսում, անօթևան:

ԻՄ պատմությունը ես կարճ  կնկարագրեմ  հույս ունենալով ,որ ինձ  կնդունեք ու ամեն ինչ ավելի մանրամասն կներկայացնեմ:

Ես Սևքարեցու հարս եմ եղել …

 

Ելենա  Ավետիսի  Անանյանս  ամուսնուս`  Մարտուն  Սերոբի  Մարդումյանի հետ   1971թվականից  գտնվել ենք փաստական  ամուսնական   հարաբերությունների  մեջ    և  ապրել  ենք  համատեղ, հաշտ ,մեծ սիրով , վարել  ընդհանուր  տնտեսություն: Մեր սերը և մեկս մյուսիս հոգատարությունը այնքան մեծ է եղել ,որ  մենք ամուսիններով երբեք չենք էլ մտացել մեր ամուսնությունը օրինականացնելու մասին:Մեր  ամուսնությունը օրինական  կարգով  գրանցել ենք  Երևան  քաղաքի 26 Կոմիսարների  շրջանի   ԶԱԳՍ-ի տարածքային  ստորաբաժանումում  և 1982 թվականի դեկտեմբերի  12-ին  ստացել  /-CL թիվ  342128 ամուսնության  վկայականը:Մեր ամուսնության օրինականացման նպատակը եղել է միյայն այն ,որպեսզի որդեգրենք մանկատնից երեխա, որին կտանք մեր ջերմությունը,հոգատարությունը և գոննե մեկ երեխայի կյանք կփրկենք ,որ մեծանա ծնողական ջերմությամբ շրջապատված և հասարակության համար դառնա պիտանի մարդ:

Ամուսինուս հետ  միասին  1983թվականի  փետրվարի  11-ին  որդեգրեցինք    Տիգրան  Մարտունի  Մարդումյանին, ով  ծնվել  է  26.12.1979  թվականին  և նրան մեծացրեցինք շատ մեծ սեր ու ջերմություն տալով,որ երբեք չզգա իր որբությունը:

2011թվականին  Տիգրան  Մարդումյանը  ամուսնացավ  Կարինե  Մարդումյանի հետ  և  միասին  շարունակեցինք    բնակվել  համատեղ  հասցեում:

2015 թվականի հունիսի 10-ին ամուսինս`  Մարտին  Մարդումյանը  մահացել է:

Մինչև  ամուսնուս  մահը`  2014թ.  օգոստոսի  վերջերին  Ելենա  Անանյանս,  այցելել  էի  հիվանդ  եղբորս   տեսակցելու, տուն  վերադառնալով    չկարողացա մուտք  գործել  բնակարան,  քանի  որ  պարզվեց  , որ  բնակարանի  մուտքի  դռան  փականը  փոխված  է,  իսկ <<որդիս>> Տիգրան  Մարդումյանը  ներսից  հայտարարում էր,որ  իրենք  դուռը  չեն  բացելու,  քանի  որ  հայրն  է  այդպես  կամենում  և  վերջինիս   արգելել  են  տուն  վերադառնալ` ինձ  փաստացի  զրկելով  միակ  օթևանից:

Ամուսնուս մահից  հետո  Ելենա  Անանյանս ստիպված  էի  վերը  նշված  հասցեի  բնակարանից  իմ  մասնաբաժինը  ստանալու  նպատակով     քաղաքացիական  հայց    ներկայացնել  դատարան:  Տիգրան  Մարդումյանի  կողմից  միտումնավոր  տարբեր  միջոցների  դիմելով  ձգձգելով ,    Ելենա   Անանյանս  շուրջ  երեք  տարուց ավել   է  մնացել եմ  անօթևան,  առանց  խնամքի  և օգնության: Տարբեր հարազատների խնդրելով ,որ կարողանամ գոննե գիշերները  մնամ իրենց մոտ դրսում չքնեմ, չնայած եղել են դեպքեր որ մնացել եմ դրսում քնելով գերեզմանատանը հարակից շինության մեջ:

Տիգրան  Մարդումյանը  կարողացել է ամուսնուս `Մարտուն  Մարդումյանի  մահից  առաջ  վեճի  առարկա  բնակարանը իրեն  պատկանող  մասը  կտակել տալ իր վրա:Այդքանով չհանգստանալով մեր <<որդին>>ավելի մեծ ցավ պատճառելու համար Ելենա  Անանյանիս  անարժան  ժառանգ  ճանաչելու հայցապահանջով  դատարան  դիմեց: Բարեբախտաբար  դատարանի կողմից  հայցը  մերժվել  է  և  վճիռը  օրինական  ուժ է  ստացել:

 Բազմիցս փորձ  է  արվել  անձամբ  կամ  ներկայացուցիչների  միջոցով   <<որդուս>>  հետ  բանակցել, որպեսզի իր կնոջ հետ միասին  չխոչնդոտեն  Ելենա   Անանյանիս  մուտք գործելու տարիներ շարունակ իմ և ամուսնուս կողմից ձեռք բերած   բնակարանը:

 Նշեմ նաև,որ   վերջիններս,  մինչև   օրս  չունենալով  վեճի առարկա  բնակարանի  նկատմամբ  սեփականության իրավունք,  շարունակում  են  իրենց  ապօրինի  գործելաոճը,  դրանով  իսկ  զրկելով  ինձ  իմ  ՀՀ  Սահմանադրությամբ  և  օրենքներով  երաշխավորված  սեփականության  իրավունքը  իրացնելու  հնարավորությունից, անտեսելով  նույնիսկ, որ  վերջինս  80-ին մոտ թոշակառու  ծեր,  անաշխատունակ  կին եմ`  համարվում  եմ 3-րդ  խմբի  հաշմանդամ:Վերջերս էլ տարել եմ ծանր վիրահատություն:

Այսպիսով , պետք  է  փաստել, որ  Տիգրան  և  Կարինե   Մարդումյանները  առանց  որևէ  օրինական  հիմքի  զբաղեցնում  են մինչև  օրս  հանգուցյալ  Մարտուն  Մարդումյանի    անվամբ  ձևակերպված  Երևան  ք.  Կ.  Ուլնեցու  փողոցի  70/1  շենքի  99 բնակարանը:

15.11.2016թ.-ին  ՀՀ  ,,Կենտրոն,, նոտարական գրասենյակի կողմից տրված փաստաթղթի հայտնվել է, որ Ելենա  Անանյանս պարտադիր ժառանգ հանդիսանալու հանգամանքով ՀՀ քաղ. օր-ի 1194-րդ հոդվածի 2-րդ մասով

2. Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:

Ես  ունեմ  պարտադիր  բաժնի  իրավունք:

 Բազմաթիվ անգամ ինձ իմ բնակարանը չթողնելով ստիպված եղա դիմել համապատասխան մարմիններին ,որ <<որդիս>>Տիգրան Մարդումյանը և իր կինը` Կարինե Մարդումյանը  չունենալով  որևէ  գրանցված իրավունք Երևան  ք.  Կ.  Ուլնեցու  փողոցի  70/1  շենքի  99 բնակարանի նկատմամբ ,որ ամուսնուս Մարտուն Սերոբի Մարդումյանի մահից հետո`2015թ.-ի հունիս 10-ից մինչև օրս , օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով,թույլ չի տվել ինձ` Ելենա Անանյանիս մուտք գործել և բնակվել իմ բնակարանը ,ինչի հետևանքով մնացել եմ անօթևան և ինձ պատպատճառվել է էական վնաս:

Հաստատվել է որ <<որդիս>>Տիգրան Մարդումյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է  ՀՀ քրեական օրենսգրքի 322 –րդ հոդվածի 1-ին

մասով և կազմվել է մեղադրական եզրակացություն:Այն արդեն դատարանում քննության ընթացքի մեջ է,արդեն գործը եկրորդ ատյանում է քննվում:Առաջին ատյանում դատավորի կողմից կայացվեց անարդար դատավճիռ:

ԽՆԴՐՈՒՄ  ԵՄ  ՈՐԴԻՍ  ԻՄ  ՍԻՐԵԼԻ  ՎԱՐՉԱՊԵՏ  ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ,ՈՐ   ԿԿԱՆԳՆԵՍ  ԱՆՕԹևԱՆ, ԾԵՐ ՈՒ ԱՆՕԳՆԱԿԱՆԻՆ ՙԵՍ ԸՆԴՀԱՄԵՆԸ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ  ԱՆՑԿԱՑՆԵԼ  ԻՄ  ՏԱՆԸ;

 

 

Ելենա Անանյան    հեռախոս  093514324,099514324,077245686

Հասցե՝ ք. Երևան, Բաբաջանյան 149,բն29

 

Կից նկարում Ելենա Անանյան է և Փաստաբան Լարա Քոչարյանը

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Տարեց Կնոջ հուզիչ Բաց Նամակը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին. (Ֆոտո)Տարեց Կնոջ հուզիչ Բաց Նամակը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին. (Ֆոտո)