Newstime.am - ը Գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջնային խնդիրներից է օտարագիր, մասնավորապես՝ լատինատառ հայերենի դեմ պայքարը:
Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա պնդմամբ` ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունն այս տարիների ընթացքում համատարած ոտնահարել է հայերենը:
«Լեզվի տեսչությունը անարդյունավետ է աշխատել և մատնված է եղել: Անգործության ու ոչինչ չանելու համար կառույցը պետական բյուջեից ստացել է տարեկան մոտ 70 մլն դրամ ֆինանսավորում:
Սկսած սոցցանցերում ոչ հայատառ գրելուց մինչև օտարալեզու գովազդներ, հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների լեզու՝ ամեն ինչ ոտնահարվել է»,- ընդգծեց նախարարը:
Հարությունյանի խոսքով` պետք է համատեղ ուժերով հասնել այն բանին, որ հայ մարդն անգամ համացանցում գրի գրագետ և հայատառ: