Վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերդարձնում ենք նախկին մակարդակի. Երևան Սիթին հայտարարություն է տարածել

Armlur.am - ը Գրում է.

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը հայտարարություն է տարածել. 

«Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները  ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցավծ տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովվել մանրածախ վաճառքի ցածր գները:

Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերդարձնում ենք նախկին մակարդակի, և դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գոևծունեությունը»: 


 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.