Փաշինյանը՝ «Շախ և մատ» արեց Սամվել Ալեքսանյանին. Ինչ է կատարվել...
Հիշեցնենք, որ երեկ « Երևան Սիթիներում» մսամթերքը՝ ռեկորդային գնի է հասել,
Ազգային անվտանգության ծառայության գործողություններից հետո այսօր արդեն երևանյան խանութներում, մասնավորապես՝ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում, մսամթերքը կտրուկ թանկացել է։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում խանութի աշխատողներն ասացին, որ մսամթեքրը թանկացել է 18-20 տոկոսով։ Այսօրվա ընթացքում սպասվում է նաև միրգ բանջարեղենի թանկացում։
Այսօր ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձել էր սպասվող թանկացմանը և ասել.
«Խնդիրը շատ պարզ ու հասարակ է, եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակում, նշանակում է, որ գյուղմթերքները և մսամթերքները պետք է վճարեն իր հարկերն ամբողջ ծավալով, եթե ԱԱՀ-ի դաշտում է աշխատում սուպերմարկետը: Եթե այդ հարկերի վճարման շրջանակում 50-60 տոկոս գնագոյացման աճ կլինի, շուկայական հարաբերություններ են, դա կնշանակի, որ կողքի փոքր խանութներն ավելի շատ մրցունակ կլինեն»:
Իսկ այս ամենից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը:
Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին: