Թրամփը կչեղարկի Իրանի հետ միջուկային գործարքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է եկող շաբաթ հայտարարել Իրանի հետ միջուկային գործարքի չեղարկման մասին: Այս մասին հայտնում է Washington Post-ը:

«Ինչպես հայտնել են Իրանի նկատմամբ Սպիտակ տան ռազմավարության վերաբերյալ հատուկ ճեպազրույցի ժամանակ հինգշաբթի տեղեկություն ստացած մարդիկ՝ նախագահ Թրամփը ծրագրում է հայտարարել Իրանի հետ միջազգային միջուկային գործարքի չեղարկման մասին»,- նշում է պարբերականը:

Հաղորդվում է, որ Թրամփը կարծում է, որ այն «չի համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am