Newspress.am - ը Գրում է.
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է սկանդալային բացահայտումները և հերթով այցելում է տարիներ շարունակ իրենց անպատժելի համարող ՀՀԿ-ական պատգամավորներին։
Եթե օրեր առաջ ԱԱԾ աշխատակիցներն այցելեցին ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի բարձր հովանու ներքո գործող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ, երեկ ԱԱԾ աշխատակիցները ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ»-ի գլխավոր գրասենյակի հյուրերն էին, այսօր արդեն նրանք այցելել են ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Միհրան Պողոսյանին պատկանող ընկերություններ։
Ըստ կայքերից մեկի հրապարակման՝ ԱԱԾ հատուկ աշխատակիցներն անսպասելիորեն մուտք են գործել Քեթրինի Միհրանին պատկանող ընկերություններ և խուզարկություններ կատարել հայտնի «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենաների հայտնաբերման նպատակով:
Նշենք, որ խոսքը վերաբերում է այն մեքենաներին, որով Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանը ապրիլի 21-ին, ժամը 13:30-ի սահմաններում, երբ քաղաքացիները մասամբ փակել էին Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, մոտեցել է և սկսել հարվածել մարդկանց և մեքենաներին։
ԱԱԾ-ն կբավարարվի միայն «Պորշ» մակնիշի ավտոմեքենաների հայտնաբերմամբ, թե Քեթրինի Միհրանին պատկանող ընկերություններում խուզարկություններ կիրականացնի և ձեռք կբերի, օրինակ, բանանի շուկայի մոնոպոլիզացումն ապացուցող կարևոր փաստաթղթեր, կիմանանք շատ ավելի ուշ, իսկ մինչ այդ՝ պետք է արձանագրենք հետևյալը․
Փաշինյանի Կառավարությունը կազմավորումից շատ կարճ ժամանակ անց արդեն իսկ ապահվել է առանց քրեաօլիգարխիայի պետական կառավարման համակարգի ֆոն։․
ԱԱԾ այցելություններին կհաջորդի, հավանաբար, անպատժելիների հարցաքննությունների շղթա, և նրանց չի փրկի անգամ երկրից դուրս՝ իսպանիաներում կամ այլ երկրներում իբրև թե բուժվելու և այս կարևոր պահերին Հայաստանում չգտնվելու պատրվակը։
Եվ վերջում՝ փուռը գնալու հերթն այս անգամ «բանանի արքայինն» է։