Խնդրում եմ մինչև վերջ կարդալ. Դավիթ Սանասարյան.

Դավիթ Սանասարյանը  իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Սիրո հեղափոխության շահառուներ, ՀՀ հարգելի քաղաքացիներ 

Խնդրում եմ մինչև վերջ կարդալ

Այսօր վարչապետի որոշմամբ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալներ նշանակվեցին Ալբերտ Աբգարյանը, Հայկ Սարգսյանն ու Տիգրան Ուլիխանյանը(չշփոթել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ)։

Առաջինը շնորհավորում եմ տեղակալներիս ու մաղթում բարի ծառայություն։ Վստահ եմ, որ մեր աշխատանքի արդյունքում ունենալու ենք շատ արդյունավետ գործունեություն ու դրանից միայն պետությունն է օգտվելու։

Տեսա, որ ընկերներիցս մի քանիսը սրտնեղել էին, որ Albert Abgaryanը աշխատել է նախագահի վերահսկողությունում։
 

Հարգելիներս, Ալբերտը տաս տարուց ավել իմ ընկերն է, իրեն շատ լավ եմ ճանաչում, չեմ կիսել քաղաքական որոշ մոտեցումներ, բայց իմ կռիվը նաև նրա համար է եղել, որ բազմակարծություն ապահովվի։ Ալբերտը պրոֆեսիոնալ է. և՛ իրավաբան է, և՛ տաղանդավոր կոմպոզիտոր։ Աշխատել է դիմում բողոքների բաժնում ու քաղաքական պաշտոն չի զբաղեցրել։ Վստահ եմ, որ մեծ ներդրում է ունենալու պետաիրավական համակարգի առողջացման գործում։

Վարչապետին ես եմ ներկայացրել Ալբերտի թեկնածությունը, և վարչապետը վստահել է ինձ, մնացածն իմ պատասխանատվության դաշտում է։

Հ.Գ. ես երջանիկ կլինեի, որ ֆիզիկական դժվարություններ ունեցող անձանց շրջանում նման կրթություն, գիտելիքներ, մտավոր կարողություններ և աշխատանքային փորձ ունեցող շատ քաղաքացիներ զբաղեցնեին ամենատարբեր պաշտոններ։ 

Իմ այս քայլով օրինակ եմ ծառայում մյուսների համար, որ ոչ միայն խոսքերով, այլև գործով ապացուցեն, որ սա հավասար հնարավորությունների և հավասար իրավունքների երկիր է։

Սիրում եմ բոլորիդ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.