Lragir.am -ը Գրում է.
Հունիսի 1-ին կառավարության նիստում մի շարք մարզպետներ են նշանակվելու: Նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ Աշոտ Սիմոնյանը նշանակվելու է Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ:
Տեղեկացնենք, որ Գարիկ Սարգսյանը Նոր կյանք գյուղի գյուղապետն է, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Ռոմանոս Պետրոսյանը և Կարեն Սարուխանյանը ևս ՔՊ անդամ են, Վահե Ղալումյանը Իջևանի ավագանու անդամ է, Իշխան Սաղաթելյանը և Աշոտ Սիմոնյանը ՀՅԴ անդամ են: Աշոտ Սիմոնյանը ներկայում զբաղեցրել է Արագածոտնի մարզպետի պաշտոնը: