Armeniasputnik.am - ը Գրում է.
Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՍԱՊԾ մամուլի ծառայությունից` հավելելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մակագրել է Կարապետյանի հրաժարականի դիմումը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատողություն էր արել ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին, որ մայիսի 10-ին և 16-ին նամակներ է ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզորից», և այդ մասին իրեն տեղյակ չի պահել։
Կարապետյանը ՍԱՊԾ պետի պաշտոնում էր նշանակվել 2016թ. նոյեմբերի 10-ին`Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք։ Մինչ այդ` 2014-2016թթ.-ին, նա «Նատֆուդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն էր։