Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի պատասխանատու Գևորգ Էմին- Տերյանը։ Գևորգ Էմին- Տերյանն այլ մանրամասներ չի հաղորդել։
Նախօրեին ԵՊՀ-ում տեղի էր ունեցել «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջել են ռեկտորի հրաժարականը, անկախ աուդիտի անցկացում, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարում, ԵՊՀ ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում։ Ռեկտորի և նախաձեռնության անդամների հանդիպումը որևէ հանգուցալուծման չէր հանգեցրել։