Լավ լուր ՀՀ ԱԳՆ-ից.

Lragir.am -ը Գրում է. 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հարությունյանն այս պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի մարտից:

Նա ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է եւ այդ պաշտոնին էր նշանակվել ԵՏՄ կոլեգիայի անդամությունից զրկվելուց հետո:

Կարտոֆիլի ու աղքատների մասին սկանդալային հայտարարության հեղինակ Խոսրով Հարությունյանն ու նրա որդին հսկայական հարստության տեր են, ընդ որում՝ սեփականություն ունեն նաեւ արտերկրում:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.