Araratnews.am-ի տեղեկություններով, հրաժարականի դիմում է ներկայացրել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, Մատենադարանի փորձագետ, նախկինում հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը:
Հիշեցնենք, որ politik.am կայքը, օրեր առաջ լուր էր հրապարակել այն մասին, որ Լևոն Սարգսյանը գրեթե չի հաճախում աշխատանքի, բայց պարտաճանաչ աշխատավարձ է ստանում:
«Լևոն Սարգսյանը, Մատենադարանի աշխատակիցների հավաստմամբ, ոչ մի անգամ չի եկել աշխատանքի: Փոխարենը նա շատ ուշադիր է աշխատավարձի օրերի նկատմամբ, և հետևում է, որ իր աշխատավարձը , որը կազմում է 100 000 ՀՀ դրամ, հանկարծ չուշացնեն: Եղել են դեպքեր, երբ 1-2 օր ուշացնելու դեպքում Լևոն Սարգսյանը մարդ է ուղարկել Մատենադարան և պահանջել, որպեսզի գումարը փոխանցեն իր բանկային հաշվին»,- գրել է կայքը:
Լևոն Սարգսյանի հրաժարականի պատճառներից մեկն էլ հենց այս հրապարակումն է եղել: