ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլոր նրանց, ովքեր կփորձեն ժողովրդին պահել ճահճի մեջ, սպասվում է ջախջախիչ հակահարված. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին: Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրենքով ունի բավականին լայն լիազորություններ և հույս հայտնել, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը կլինի արդյունավետ:Ինչպես մանրամասնում է  armlur.am -ը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բոլոր նրանց, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունը և նրա ժողովրդին պահել կոռուպցիայի, ամենաթողության, ապօրինությունների ճահիճի մեջ, սպասում է ջախջախիչ հակահարված: «Նաև Պետական վերահսկողական ծառայությունը պետք է այս մթնոլորտն ապահովի:

Բայց մյուս կողմից ես չեմ ուզում, որ մենք ընկնենք մյուս ծայրահեղության մեջ և այսպես ասած «տեռորի» մթնոլորտ ապահովենք: Ցավում եմ, որ ստիպված եմ այս բաներն ասել, որովհետև սիրո և համերաշխության տրամաբանությունը, մեր պոզիտիվիզմը և մեր լայն ժպիտները ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն, որպես պոտենցիալ թուլություն: Կարծում եմ, որ դա ծիծաղելի է: Մենք պետք է հստակ մեր նպատակները ձևակերպենք և արագ ու արդյունավետ, առանց շտապողականության և չմտածված քայլերի իրագործենք»,- ասել է վարչապետը՝ հաջողություն մաղթելով Պետական վերահսկողական ծառայությանը:

Մանրամասները` տեսանյութում: 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.