Paninfo.am -ը Գրում է.
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի հանդիսավոր միջոցառումը շատերի քննադատությանն է արժանացել:
Դրանց համաձայն` ռուսական տարրերը, այդ թվում` երաժշտությունը չափից շատ էր միջոցառման ընթացքում: «Տեսնես ո՞վ է այս խայտառակության սցենարի հեղինակը։ Ոչ մի անգամ չեմ վիրավորել ֆեյսբուքում, բայց անասուն են Սարդարապատի զինվորական շքերթի սցենարիստը, սցենարը հաստատողները, ռեժիսորը։
Ու՞մ մտքովա անցել Հանրապատության հիմնադրման օրը գրել էս դեգեներատ տեքստերը, հիմնական շեշտադրումն անել ոչ մի կապ չունեցող երկրորդ համաշխարհայինի վրա, երգել ռուսական երգրեր ու պարել ռուսական պարեր։
Արդյո՞ք նոր իշխանությունը տեղյակա եղել էս ամեն ինչին, թե՞ Սերժի հրաժեշտի վերջին ժեստնա մեր ազգային հպարտության այս վիրավորումը։
Սենց ստրկամտություն ու ստորությունն ուղղակի անհավատալիա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը:
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը գրել է հետևյալը. «Մենք Ստալինգրադի վերածելու Սարդարապատ չունենք»:
«Ցանկացած միջոցառում ունի սցենարիստ, բեմադրիչ, իրականացնող։Ովքե՞ր են այս խեղկատակության հեղինակները ․․.»,-այսպես է արձագանքել երգահան Էդուարդ Զորիկյանը: Հավելենք, որ ըստ ականատեսների` միջոցառման անցկացման ձևաչափն այդքան էլ դուր չէր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Տեսանյութում՝ ՀՀ Զինված ուժերի Սարդարապատ պարային համույթի ելույթն է.