Իմ զավակն էլ հուլիսին կզորակոչվի, ուշադիր կհետևեք, խոշորացույցի տակ. Դավիթ Տոնոյան

 

Իմ զավակն էլ է գնալու ծառայելու, կորոշի, թե որտեղ է ծառայելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը որդու՝ Արցախում ծառայելու մասին:
Նախարարը հավելեց, որ ինքը ոչ մի բան ուղերձի համար չի անում, սակայն կարծում է, որ

առաջին հերթին պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում:
Նա ասաց, որ որդին արդեն 18 տարեկան է և մինչև հուլիսի 10-ը կզորակոչվի: Հարցին՝ կծառայի՞, թե արտոնյալների շարքում կլինի, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ուշադիր կհետևեք, խոշորացույցի տակ»:
Վերջում նա վստահեցրեց, որ հայ զինվորի նման զինվոր չկա աշխարհում. «Հավատացեք ինձ»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ hayacq.com