news.am -ը Գրում է.
Ժողովուրդը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ այդ ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ ՀՀԿ-ի կամքից: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, Լոռու մարզում ՍՄԱՐԹ կրթական կենտրոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հարցին, թե դա ի՞նչ եղանակով է արվելու՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը սահմանափակ հնարավորություններ է նախատեսում ԱԺՆ ցրելու համար, ՀՀ փոխվարչապետը կարճ պատասխանեց. «Կան տարբեր մեխանիզմներ»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում, իսկ հաջորդ ընտրությունները նախատեսված են 2022 թվականին: