ԲՀԿ-ն նախարար Արթուր Գրիգորյանը նշանակում է անում ոչ թե կուսակցության, այլ գազավիկ ընկերների հորդորով

Hayacq.com-ը Գրում է.

 

Երեկ աշխատանքային ժամից հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ԲՀԿ-ն նախարար Արթուր Գրիգորյանը «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ տնօրեն Արտակ Հովակիմյանին ներկայացրել է ԲԵՑ-ի ղեկավար կազմին:

Նշենք որ, Արտակ Հովակիմյանը նախկինում ԲԵՑ «Հարավային» մասնաճյուղի տնօրենն է եղել և մոտ երեք ամիս առաջ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Ըստ նախարարությունում շրջանառվող լուրերի, ԲՀԿ-ն նախարար Արթուր Գրիգորյանը այս քայլին գնացել է իր ավագ ընկեր, պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի՝ գազի Վարդանի, հորդոր-պահանջով: 

Ըստ շրջանառվող տեղեկություների այս պաշտոնի համար առաջարկվել է ԲԷՑ նախկին տնօրեն Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը, ինչը, սակայն մերժվել է նախարարի կողմից և որպես կոմպրոմիսային տարբերակ ընտրվել է Արթուր Բաղդասարյանի մտերիմ ընկեր Արտակ Հովակիմյանը:

Հիշեցնենք որ Hayacq.com-ը, դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր ԲԷՑ-ի նախկին տնօրեն Արթուր Բաղդասարյանի ապօրինություններին՝ մասնավորապես, ԲԵՑ «Հարավային» մասնաճյուղի տնօրեն Արտակ Հովակիմյանին պատկանող «Բիգ Էներգո» ՍՊԸ-ին բազմաթիվ մրցույթներ շնորհելու վերաբերյալ:

Փաստորեն ԲՀԿ-ն նախարարը նշանակումներ է անում ոչ թե կուսակցության մոտեցումներին համաձայն, այլ գազավիկների թելադրանքով: 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.