Politik.am -ը Գրում է.
Սերժ Սարգսյանի եղբայր, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լևոն Սարգսյանը, Մատենադարանի հոգեբարձուների խորհրդի անդամ է, ինչպես նաև Մատենադարանում 2016թ.-ից գրանցված է որպես փորձագետ:
Ինչու եմ ասում գրանցված է՝ այլ ոչ թե աշխատում է, որովհետև Լևոն Սարգսյանը, Մատենադարանի աշխատակիցների հավաստմամբ, ոչ մի անգամ չի եկել աշխատանքի:
Փոխարենը նա շատ ուշադիր է աշխատավարձի օրերի նկատմամբ, և հետևում է, որ իր աշխատավարձը , որը կազմում է 100 000 ՀՀ դրամ, հանկարծ չուշացնեն: Եղել են դեպքեր , երբ 1-2 օր ուշացնելու դեպքում Լևոն Սարգսյանը մարդ է ուղարկել Մատենադարան և պահանջել, որպեսզի գումարը փոխանցեն իր բանկային հաշվին:
Պատկերացնում եք, եթե մեր երկրում բոլորը այսպես հետևողական լինեին նաև իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու հարցում, որքան լավ կլիներ: