ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել…
Սիրելի ընկերներ, Հայաստանի Հանրապետության ազատ ֆեյսբուքահայեր…
Ձեզ հայտնի հանգամանքների բերումով իմ կյանքում պետականն ու մասնավորը, աշխատանքայինն ու անձնականը խառնվել են իրար, և այժմ փորձում եմ գոնե մի փոքր կանոնակարգում ու սահմանազատում մտցնեմ։
Այս ֆեյսբուքյան հաշիվս, որն ընդամենը 5000 ընկեր ունենալու հնարավորություն է ընձեռում, պահելու եմ միայն հազվադեպ անձնական գրառումների, ընկերական-ընտանեկան լուսանկարների ու կատակների համար։
Աշխատանքային և քաղաքական գործունեությանս համար այսուհետ օգտագործելու եմ միայն ստորև ներկայացված պաշտոնական էջս, որն էլ առաջարկում եմ հավանել/հետևել, եթե հետաքրքրված եք իմ այդ գործունեությամբ։
Հ․Գ․ Մոռացա ասեմ․ Սիրում եմ ձեզ ))))
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ԱԺ Ելք դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանին նշանակել էր առաջին փոխվարչապետ: