ՀՀԿ-ականները շտապ ժողով են արել. ինչ որոշում է կայացվել.

Քիչ առաջ  ArmLur.am-ին  հայտնի դարձավ, որ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցությունը շտապ հավաք է կազմակերպել: Նախքան Ազգային ժողովի նիստի մեկնարկը` ՀՀԿ խմբակցությունը հավաքվել է` որոշելու «կռիսների» ճակատագիրը: Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀԿ-ում փորձել են հասկանալ` ինչ է սպասվում Ֆելիքս Ցոլակյանին և Շիրակ Թորոսյանին: Որոշել են Ֆելիքս Ցոլակյանին նկատողություն տալ, Շիրակ Թորոսյանին հեռացնել խմբակցությունից: 

Վերջնական որոշումը մեկ շաբաթից կկայացնեն: Մինչ այդ նկատենք, սակայն, որ խմբակցությունից հեռանալով` Շիրակ Թորոսյանը կարող է ցանկության դեպքում շարունակել պատգամավորական գործունեությունը` արդեն որպես անկախ պատգամավոր: ՀՀԿ-ն չի կարող նրան ստիպել վայր դնել մանդատը: 

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ ժողովին Ֆելիքս Ցոլակյանը ներկա է եղել, Շիրակ Թորոսյանը` ոչ:  Հիշեցնենք` նրանք կողմ էին քվեարկել Նիկոլ Փաշինայնի վարչապետությանը` առանց ՀՀԿ-ի «թույլտվության»: 
 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

ՀՀԿ-ականները շտապ ժողով են արել. ինչ որոշում է կայացվել.ՀՀԿ-ականները շտապ ժողով են արել. ինչ որոշում է կայացվել.