Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ,ինչպես մանրամասնում է
politik.am-ը Վաչագան Ղազարյանն «Սերժի Վաչո» ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից։
«Համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 2-րդ մասի.
Վաչագան Ղազարյանին ազատելու Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։