Լարված իրավիճակ Դավիթաշենի կարմջի վրա. երիտասարդ աղջիկը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Shamshyan.com- ի տեղեկություններով արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի Դավիթաշենի կամրջի մոտ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդ աղջիկը անցել է կամրջի տակ հետիոտնի համար նախատեսված վայրի վտանգավոր եզրագիծը, և սպառնում է, որ ինքնասպան է լինելու: Նրա հետ այս պահին բանակցում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողներն ու Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը:

Թե ինչու է աղջիկը փորձում դիմել նման ծայրահեղ քայլի, այս պահին իրավապահերին այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ նրանց թիվ մեկ խնդիրն է համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ միջոցին: 20.00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ԱԻՆ ՓԾ հոգեբան Տիգրան Սարգսյանին հաջողվեց զրույցի ընթացքում բռնել աղջկան, ում էլ տեղափոխեցին անվտանգ վայր:

Երբ փրկարարները՝ Ա. Ճաղարյանի և ՓԾ հոգեբան Տ. Սարգսյանի գլխավորությամբ աղջկան արդեն տեղափոխել էին ավտանգ վայր, դեպքի վայր ժամանեց ԱԻՆ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.