Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով ցույց է տվել կառավարական առանձնատունը, որտեղ բնակվում է ընտանիքի հետ: Նա ընտանիքի անդամների հետ շրջեց երկհարկանի առանձնատնով եւ հերթով ցույց տվեց սենյակները, առանձնատան բակը:
Փաշինյանը ցույց տվեց այն առանձնատունը, որտեղ նախկինում ապրել են ՀՀ ղեկավարներ Կարեն Դեմիրճյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը: Ոչ շատ հեռվից նա մի պահ ցույց տվեց Սերժ Սարգսյանի առանձնատունը:
Տունն ու բակը ցույց տալուց հետո վարչապետը ընտանիքի հետ մտավ մի այլ կառույց, որտեղ ըստ իր ներկայացրածի՝ ծովային աղերով հանգստի սենյակ կա. «Իշխանավորները այստեղ ժողովրդի հոգսերի մասին մտածելուց առաջ հանգստանում են»,- կատակով ասաց Փաշինյանը:
Վարչապետի փոխանցմամբ՝ կառավարական առանձնատների տարածքում նաեւ շնագայլեր կան:
«Երեկ մենք դուրս էինք եկել զբոսնելու եւ մեր դիմացից երկու շնագայլ վազեց: Վայրի կենդանիներ էին եւ դա շատ տարօրինակ էր: Շնագալ, այսինքն՝ շակալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ կառավարական ճոխ առանձնատները գտնվում են Ձորափի փողոցում:
Մանրամասները՝ տեսանյութում: