Կյանքից հեռացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, ում ժողովուրդը Գրետա մայրիկ է անվանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրետա Սարգսյանի մյուս որդին՝ Արմեն Սարգսյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մոր լուսանկարը, որի տակ ցավակցական խոսքեր են հնչում նրա մահվան կապակցությամբ: