Վարչապետ Փաշինյանն ասել է` ինչ ուտեստ ու խմիչք է նախընտրում. բացառիկ (լուսանկարներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազատ ժամանակ էր գտել կնոջ` Աննա Հակոբյանի հետ քաղաքի հարմարավետ սրճարաններից մեկում ընթրելու համար։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աղանդերի հարցում առանձնահատուկ նախընտրություն չունի։ Սակայն ինչպես իսկական հայ` նա չի հրաժարի մի կտոր հայկական ավանդական մանղալի խորովածից։ Այս մասին վարչապետը հայտնել է Sputnik Արմենիայի թղթակցի հետ բացառիկ զրույցում։

Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ այս երեկո ընթրում էր Երևանի կենտրոնի սրճարաններից մեկում` Հանրապետության հրապարակի հարևանությամբ, որտեղ դեռ տասն օր առաջ մարդիկ հավաքում էին` նրան սատարելու համար։

«Աղանդերի հարցում առանձնահատուկ նախընտրություն չունեմ, բայց չեմ հրաժարվի ո՛չ թեյից, ո՛չ սուրճից։ Այդ երկու ըմպելիքն էլ սիրում եմ», – ասաց Փաշինյանը։

 

Հարցին` թե ինչպես է վերականգնում ուժերն այդ սարսափելի ռիթմից հետո, վարչապետը ժպտաց ու ասաց. «Ես ուժերս չէի կորցրել, որ վերականգնեմ»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Վարչապետ Փաշինյանն ասել է` ինչ ուտեստ ու խմիչք է նախընտրում. բացառիկ (լուսանկարներ) Վարչապետ Փաշինյանն ասել է` ինչ ուտեստ ու խմիչք է նախընտրում. բացառիկ (լուսանկարներ) Վարչապետ Փաշինյանն ասել է` ինչ ուտեստ ու խմիչք է նախընտրում. բացառիկ (լուսանկարներ)