Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով շրջանառվում է նաեւ ՀՀ ոստիկանապետի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի անունը:
Համաժողովրդական շարժման ընթացքում, ինչպես մանրամասնում է armtimes.com-ը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նախօերին ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ որտեղ նշել էր, որ մի շարք անձանց ինքնություննները պարզվել են նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին:
ՀՀ ոստիկանությունից այսօր ճշտեցինք, թե արդյոք Արշակ Հակոբյանը բերվածների թվում է՝ թե ոչ: Ոստիկանության տրամադրված տեղեկատվության հիման վրա Արշակ Հակոբյանը կանչվել է նախաքննական մարմին եւ հարցաքննվել:
Նշենք, որ Արշակ Հակոբյանի եղբայրն էլ անցնում է Էրեբունիում անչափահասին մահակով ծեծելու դեպքով. նա այդ գործով կասկածյալ է: