Politik.am -ը Գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը կրթության և գիտության նախարար նշանակվելուց հետո առաջինը հրահանգ տվեց վերադարձնել «Վերջին զանգի» միջոցառումների համար նախատեսված գումարները՝ հայտարարելով, թե հետևողական է լինելու, և դրամահավաքության ցանկացած դեպք հետևանքներ է ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա նշանակումն իսկական սառը ցնցուղ է եղել բազմաթիվ դպրոցների տնօրենների համար: Գրեթե բոլորն այս օրերին ծնողական ժողովներ են անում՝ խիստ հրահանգելով աշակերտների ծնողներին ոչ մի գումար չհավաքել՝ ասելով, թե անգամ իրենց ծաղիկ էլ հարկավոր չէ:
Ամենատարբեր առիթներով դրամահավաքության դեպքերն իսպառ չեն վերացել, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր է ստացել, որ որոշ տեղերում դրանք դեռ կան: Նշենք, որ Արայիկ Հարությունյանը սկսել է հաճախ անակնկալ այցելել դպրոցներ:
Հենց նման մի այցի ժամանակ էլ նա 189 դպրոցում հայտնաբերեց դրամահավաքության դեպք: Ու որքան էլ երեկ փորձ էր արվում արդարանալու, դպրոցի ղեկավարության և ծնողների կողմից կատարվածն այլ կերպ ներկայացնելու, միևնույն է, նախարարը բացահայտեց այն, ինչի մասին խոսվել է, բայց որևէ պաշտոնյա չի հանդգնել իսկապես կանխել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: